ՌԴ ՔԿ-ն հաստատել է Եվգենի Պրիգոժինի մահը

Ավարտվել է Տվերի մարզում ավիավթարի հետևանքով զոհվածների ինքնության վերաբերյալ քննությունը։ ՌԴ քննչական կոմիտեից հայտնում են, որ զոհվածների թվում է եղել նաև Եվգենի Պրիգոժինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքներով պարզվել է բոլոր 10 զոհերի ինքնությունը, նրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում նշված ցանկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել