Երևանի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, նախընտրական քարոզարշավի ժամանակ զրուցում է քաղաքացիների հետ։
Բնակիչներն իրենց մտահոգությունն են հայտնում բակերի բարեկարգման, երեխաների խաղահրապարակների վերանորոգման մասին։ Տիգրան Ավինյանը քաղաքացիներին առաջարկեց քանդել ավտոտնակները՝ տեղը խաղահրապարակ կառուցել։ Քաղաքացիները չհամաձայնեցին։
«Մեր ազգի համար ավտոյից կարևոր բան չկա, որ երեխեքը խաղահրապարակ ունենան՝ էդ ջհանդամ»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Մեկ այլ հատվածում կրկին ավտոտնակների թեմային անդրադառնալիս Ավինյանը բորբոքվեց․ «Западло ա՞, քանդեք էդ ավտոտնակը»:
Մանրամասները՝ տեսանյութում