Մայթն առաջին հերթին քայլելու համար է, մանկասայլակով մայրիկի համար է․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնել է, թե մայթերին ու այգիներում կառուցված ապօրինի շինությունների, կրպակների ու սրճարանների քանդելու պրոցեսը լինելու է շարունակական։

«Ոչ թե այդ կրպակներն ու ապօրինի շինություններն են մեր թշնամին, այլ մենք ուզում ենք մարդկանց համար բարենպաստ հանգստի գոտիներ ստեղծել, հնարավորություն ստեղծել, որ մանկասայլակով, անվասայլակով շարժվող անձինք հնարավորություն ունենան մայթով անցնել, ոչ թե գնան ու բախվեն ինչ-որ մեկի կրպակին։ Այս տեսակ հարցերում կարևոր է ոչ թե մասնավորի, այլ ընդհանուրի շահը։ Մեծամասնության շահը միշտ գերակա է»,- շեշտել է նա։

Նրա խոսքով, եթե այդ կրպակները լինեն սեփականաշնորհած, ապա բյուջեից գումար են նախատեսելու՝ այդ անձանց փոխհատուցում տալու համար. «Մայթերն ազատելու ենք կրպակներից, որովհետև մայթն առաջին հերթին քայլելու համար է, մայրիկի համար է՝ իր մանկասայլակով, ավասայլակով շարվող մարդու համար է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել