Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը օգոստոսի 18-ին որոշում է ստորագրել, որի համաձայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը։
Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի պաշտոնակատարի որոշման համաձայն, վերջինս տնօրենի պաշտոնին նշանակվել է 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի օգոստոսի 18-ը։ Նույն որոշմամբ Հովհաննես Զոհրաբյանն ազատվել է ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։