Գեթ մեկ բակ չի եղել, որ մեզ չասեն՝ ջուրը փոխեք։ Այս մասին հայտարարեց քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ցավոք, ջուրը քաղաքապետարանի տիրույթում չէ։ «Վեոլիա ջուրն» ունի իր պայմանագրային պարտավորությունները։ Եվ ես ձեզ պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե «Վեոլիա ջուրը» հարցը չլուծեց, մենք այդ հարցը լուծելու ենք։ Ես ձեզ խոստանում եմ պատասխանատվությամբ։ Գալու եմ ձեր աչքերի մեջ նաև ու ձեզ պատասխան տամ»,-նշեց նա։