Մինչև 11 ժամ ջրանջատում՝ մի շարք հասեցներում

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղում օգոստոսի 25-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 25-ին

– ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղում ջրամատակարարումը,

– ժամը 09:40-12:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան 2-5, 31 շ., Գր.Նարեկացու 3շ., Շահումյան 17, 19 շ., Աթարբեկյան 1-18 տների ջրամատակարարումը,

– ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հալիձոր, Բաղաբերդ թաղասերի ջրամատակարարումը,

– ժամը 10:30-23:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արարատյան 2 զանգվածի ջրամատակարարումը,

– մինչև օգոստոսի 25-ը 18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Կոշ, Շամիրամ, Դպրևանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել