Արցախում հաշվառված հղիներին աջակցություն կտրամադրվի

ԱՀ առողջապահության նախարարության և ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության համատեղ ծրագրի շրջանակներում օգոստոսի 24-ից (առավոտյան ժամը 10:00-ից մինչև 14:00) կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն՝ հանրապետությունում հաշվառված հղիներին:

Հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ԱՀ ԱՆ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ, համապատասխան տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի մոտ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տրանսպորտի բացակայության պատճառով շրջաններին դեռևս չի հասցվել նշված օգնությունը: Առաջկա օրերին կկազմակերպվի գործընթացը և շրջաններում հաշվառված հղիները աջակցությունը կստանան շրջանային բուժմիավորումից:

Կից ներկայացնում ենք փաթեթներում ներառված ապրանքների և հիգիենայի պարագաների ցանկը:
Ձեթ
Շաքարավազ
Բրինձ
Հնդկաձավար
Ոսպ
Հաճար
Մակարոնեղեն
Սպագետի
Թեյ
Շոգեխաշած տավարի միս
Անձեռոցիկ
Ատամի մածուկ
Օճառ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել