Օգոստոսի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնելու է Ուկրաինա: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այցի օրակարգում լինելու են հացահատիկի միջանցքի հետ կապված հարցերը:
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Ավելի վաղ Ֆիդանը հանդիպել էր Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսեյ Երհովի հետ, որտեղ քննարկվել էր Ուկրաինայի հարցը:
Մինչ Ուկրաինա կատարելիք այցը, Ֆիդանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Իրաք: Բաղդադում նա հանդիպումներ կունենա իրաքցի պաշտոնյաների հետ, իսկ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում՝ քուրդ պաշտոնյանների հետ: