ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին զենքերը ուղղել Կիևի ռեժիմի դեմ կամ հանձնվել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Այն ուկրաինացի զինծառայողներին, ովքեր, վստահ ենք, հասկանում են ավազակապետական խունտայի ողջ հանցավոր էությունը, որը գրավել է իրենց երկիրը, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս նրանց զենքերը ուղղել դրա դեմ կամ կապիտուլյացիայի ենթարկվել մեր զորքերին»,-ասել է նա: