Կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ոստիկանությունից։

Բարեբախտաբար, քաղաքացուն հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը։

Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել