Սահմանափակված է Արմեն Աշոտյանի տեսակցությունը ընտանիքի անդամների հետ․ պատգամավոր

Արմեն Աշոտյանի նկատմամբ իշխանության ստորություններն ամենատարբեր դրսևորումներն ունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դա չի սկսվում և ավարտվում միայն դատարանի վերջին որոշմամբ, որով Արմենի կալանքի տակ գտնվելու ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց:

Սահմանափակված է նրա տեսակցությունը ընտանիքի անդամների հետ, նույնիսկ պատգամավորական այցերն են արգելված:

Եթե հաշվի առնենք Աշոտյանի մենախցում գտնվել, ապա նրա նկատմամբ գործադրվող գործիքակազմն առավել ամբողջական կդառնա:
Համենայդեպս Արմենն ինքը գիտակցված է պայքարի առաջնագծում և իր համար այս ամենը կանխատեսելի էր:
Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել է, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունները կատարվել են փետրվար-մարտ ամիսներին: Բացի այն, որ դրանք ոչ մի բանի մասին են, այսօր դրանց տարածումը ուղղակի ապացույց է քաղաքական հետապնդման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել