Մերգելյանի պուրակում կատարված սպանության գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ․ ոստիկանություն

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 10-ին, ժամը 23.28-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Մերգելյան պուրակից վիճաբանության ձայներ են լսվել, այնուհետև ինչ-որ մեքենա է մուտք գործել պուրակ և տղամարդու են տեղափոխել մեքենան: Ըստ քաղաքացու՝ տղամարդը վիրավոր է կամ մահացած: Օգոստոսի 11-ին, ժամը 00.28-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա Արմեն Հակոբյանը, որը հիվանդանոցում մահացել է:

Ոստիկանությունից հայտնում են, որ սպանության գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել