Ոստիկանները բռնի ուժով կարողացան բացել ցուցարարների կողմից փակված Տիգրան Մեծի պողոտան

Ոստիկանները բռնի ուժով կարողացան բացել հրապարակ տանող ճանապարհներից մեկը՝ Տիգրան Մեծի պողոտան։ Ոստիկանությունը մի քանի անգամ նախազգուշացրեց, որ ակցիայի մասնակիցների գործողություններն անօրինական են։

Հրապարակում է ինչպես ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանն, այնպես էլ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նրանք փորձեցին հանդարտեցնել բողոքի ակցիայի մասնակիցներին, սակայն վերջիններս որոշեցին փակել Տիգրան Մեծի պողոտան։

Կան բերման ենթարկվածներ։

Պատերազմի մասնակիցները, որոնք հրապարակում իրականացնում են բողոքի ակցիա, հայտարարեցին, որ որոշ ժամանակ անց կշարժվեն դեպի Կոռնիձոր և կսկսեն իրենց պատերազմը և կբացեն Լաչինի միջանցքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել