Ադրբեջանի ՄԻՊ-ը այցելել է Բաքվի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նրան են ներկայացվել օրենսդրական ակտերը՝ հայերեն լեզվով։
«Զրույցի ընթացքում նշվել է, որ ձերբակալվածի իրավունքները նույնպես ապահովված են առանց խտրականության, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն, և ինքն էլ իր կոչում հաստատել է դա՝ շնորհակալություն հայտնելով»,-նշվում է հայտարարության մեջ։