Ադրբեջանի ազգային պարկի տարածքում հրդեհ է մոլեգնում

Ուժեղ հրդեհ է բռնկվել Գյըզըլագաջ ադրբեջանական ազգային պարկի (երկրի հարավում բնական արգելոց) տարածքում,  РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունից։

«ԱԻՆ «Թեժ գծին» 112 տեղեկատվություն է ստացվել Նեֆթչալայի շրջանի Գյըզըլագաջ ազգային պարկի եղեգնուտներով ծածկված տարածքում բռնկված հրդեհի մասին։ Տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ և ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռներ։ Ներկայումս հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է աղբյուրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել