Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել Վրաստանում ավերիչ սողանքի զոհերի համար։ Նա այս հայտարարությունն արել է Պորտուգալիա կատարած այցի ժամանակ։
Ելույթի ժամանակ Հռոմի Պապն իր աջակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու որոնողափրկարարական խմբերին։
Ելույթի ավարտին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշել է, որ ինքը այս ողբերգական իրավիճակում Վրաստանի պատրիարք Իլիա երկրորդի կողքին է:
Հիշեցնենք, որ Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել. առկա տվյալներով զոհվել է 18 մարդ, աղետի գոտում որոնվում է 17 մարդ։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։