Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով՝ աղետի գոտում հայտնաբերվել են նաև մի քանի անչափահասի դիեր, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Ջուանշեր Բուրճուլաձեն ուշադրություն է հրավիրել աղետի գոտում ընթացող աշխատանքների վրա։
«Մենք ավարտին ենք հասցրել ՊԲ-ում կազմակերպչական հարցերը և ընդհանրապես ընթացիկ աշխատանքները։ Մենք մոբիլիզացիա ենք հայտարարել. ամբողջական կազմը, որը մենք հաշվի ենք առել նշված աղետը վերացնելու համար, արդեն կա։
Այստեղ մոբիլիզացված է մոտ 100 միավոր ծանր տեխնիկա։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ իմ ցավակցությունս հայտնել զոհվածների ընտանիքներին։ Մեծ փորձանք է տեղի ունենում, և ամբողջ համայնքը ցնցված է դրանից։ Շատ զգացմունքային է այստեղ լինելը։ Մի քանի անչափահասների դիեր ենք գտել», Վրաստանի պաշտպանության նախարարը։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ աղետի գոտում զոհերի թիվը հասել է 18-ի։