2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, որին մասնակցում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, շարունակվում է նաև այսօր՝ օգոստոսի 2-ին։
Նիստ այսօր կլինի փակ ձևաչափով։ Սակայն մինրև այդ ձևաչափին անցնելը Դավիթ Տոնոյանը դիմեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին։
«Ես գտնում եմ, որ սա իրականում պաշտպանության և անվտանգության հետ կապված հարցերում կորսված պահ է։ Սա իմ գնահատականն է, ինչպիսինն էլ, որ շահարկումները կշարունակվեն լինել ընդդիմադիրների կողմից, որոնք, հիմա բաց ասում եմ՝ ինձ համար անընդունելի են»,-ասաց Տոնոյանը։
Մանրամասնրը՝ տեսանյութում։