Ավտոմոբիլային բենզինը, դիզելային ու շարժիչային վառելիքները (ներքին այրման շարժիչների վառելիքների, այսուհետև` վառելիքներ) կարող են առաքվել շուկա միայն այն դեպքում, երբ դրանք անվտանգ են սպառողների կյանքի, առողջության և գույքի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանման համար և համապատասխանում են սույնով սահմանված պահանջներին:
Ավտոմոբիլային բենզինի անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են 1 աղյուսակում:
Վերգետնյա նավային տեխնիկայի արագընթաց դիզելային և գազատուրբինային շարժիչների վառելիքների (այսուհետև` դիզելային վառելիքներ) անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են Աղյուսակ 2:
Միջին և փոքր պտույտներով դիզելների շարժիչային վառելիքները (շարժիչային վառելիքներ) դասակարգվում են`
Բարձր տեսակի ցածր ծծմբային և ծծմբային վառելիքի -ДТ-1,
առաջին տեսակի ցածր ծծմբային և ծծմբային վառելիքի -ДТ-2,
ծծմբային վառելիքի -ДТ-3:
Շարժիչային վառելիքների անվտանգությունը բնութագրող որակի ցուցանիշները և դրանց փորձարկման մեթոդները տրված են 3 աղյուսակում:
Փորձարկման մեթոդների ստանդարտները վկայակոչված 1-3 աղյուսակներում ունեն ընտրովի կարգավիճակ: Թույլատրվում է կիրառել փորձարկման այլ մեթոդներ, եթե դրանք ապահովում են փորձարկման արդյունքների նույն ճշտությունը և սահմանված են կոնկրետ վառելիքների նորմատիվ փաստաթղթերով:
Նշված պահանջները չեն տարածվում ավիացիոն բենզինի և ռեակտիվային շարժիչների վառելիքների վրա:
Ավտոմոբիլային բենզինին, դիզելային ու շարժիչային վառելիքներին ներկայացվող սույն պահանջները պարտադիր պետք է ընդգրկված լինեն դրանց նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում: