Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների կապակցությամբ ՔՊ-ն դրամահավաք է իրականացրել

Սա լինելու է Երևանում մեր աշխատանքի շարունակությունը, բայց արդեն այն տեմպերով ու մոտեցումներով, որ ունենք շուրջ մեկ տարի։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի տողակալ Տիգրան Ավինյանը։

«Հանրային շահի գերակայության սկզբունքը որոշում է մեր ծրագրերի բնույթն ու առաջնահերթությունների դասակարգումը։ Այս մոտեցումը եղել է 5 տարի առաջ մեր նախընտրական ծրագրերում, այսօր էլ այն մեր աշխատանքի ու գալիք նախագծերի հիմքում է, դրանց անբաժանելի մասը։

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների կապակցությամբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքը լավագույն առիթն էր ռետրոսպեկտիվ գնահատելու կատարված աշխատանքը և վերահաստատելու այդ աշխատանքը շարունակելու նոր հայտը՝ ուղղված մեր քաղաքացիներին։

Սա լինելու է Երևանում մեր աշխատանքի շարունակությունը, բայց արդեն այն տեմպերով ու մոտեցումներով, որ ունենք շուրջ մեկ տարի։ Միայն այդպես կարելի է անցյալում թողնել հուսահատության գազելներն ու մահվան վերելակները, ունենալ բարեկարգ այգիներ և բակեր ողջ քաղաքում, ապահովել մեր երեխաներին հիմնանորոգված մանկապարտեզներով, կառուցել նոր ճանապարհներ, կամուրջներ, ենթակառուցվածքներ։

Հետևաբար մենք հաստատակամ ենք շարունակել գործել հանուն մեր քաղաքի, շարունակել լսել մեր քաղաքացիներին և նրանց հետ միասին ոտք դնել վաղվա Երևան»,-նշվել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել