«Ընդդիմությունից կամ դիմությունից հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ես ինչ-որ գործարքի եմ գնում, կամ չգիտեմ՝ ինչ եմ անում»,-ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչի համար եմ հիմա կալանավորված։ Ենթագիտակցաբար նաև կրում եմ այս կալանավորումը պատերազմի արդյունքի համար, ոչ նրա համար, ինչ որ ձևակերպված է։ Հենց այդ ենթագիտակցությամբ պատրաստ եմ շարունակել, որպեսզի պարզ լինի, իրավիճակն էլ լիցքաթափվի», – ասաց Դավիթ Տոնոյանը։
Նա նշեց նաև՝ թող հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե ինքն այդ բանսարկու մեղադրանքն ընդունում է։