Երբ հնարավորությունները թույլ են տվել, կիրառվել են «Իսկանդեր», «Տոչկա» և այլ զինատեսակներ. Տոնոյան

Հնարավորությունների սահմաններում «Իսկանդեր», «Տոչկա» և այլ զինատեսակները պատերազմի ընթացքում օգտագործվել են։ Այս մասին 44-օրյա պատերազմի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

«Երբ կարողացել են, երբ հնարավորությունները թույլ են տվել, ինչ ձևաչափով թույլ են տվել այդ հնարավորությունները, աշխարհագրական առումով որտեղից թույլ են տվել, «Իսկանդերի», «Տոչկայի», մարտական ինքնաթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառումն իրականացվել է: Թե երբ, որոշում է հրամանատարությունը»- ասաց Տոնոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել