30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին այս տարի վերջապես կստանա այգու տեսք․ Տիգրան Ավինյան

30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես այս տարվա ընթացքում կստանա շատ գեղեցիկ այգու տեսք։

Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով այգու բարեկարգման աշխատանքներին:

Նա նշեց, որ Մերգելյանի այգու երկու նախագիծ կար և «Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության արդյունքով հաղթել է երկրորդ տարբերակը, բայց հաշվի առնելով քաղաքացիների մեկնաբանությունները՝ այգու մի փոքր այլ տարբերակ ենք ունենալու:

«Սրճարանի ծավալները մոտ 50 տոկոսով կրճատվում են և հնարավորինս ավելացնում ենք կանաչապատ հատվածները, ինչպես պահանջել են երևանցիները։ Դրանք նորմալ, բնական պահանջներ էին, որոնք մենք հանձն ենք առնում իրականացնել։

Աշխատանքները պետք է մաքսիմալ արագ անել։ Այո՛, 30 տարի մսի պասաժներով գործող Մերգելյանի այգին վերջապես այս տարվա ընթացքում կստանա շատ գեղեցիկ այգու տեսք»,- ասաց Ավինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել