Եղբոր ապրիլի 7-ի «նվերը» քրոջը

Նախկինում չդատված 49-ամյա Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ ապրիլի 7-ին կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է քրոջ` Անի Գրիգորյանի հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան` դիտավորությամբ հարվածել է նրա որովայնին, վայր է գցել գետնին, որի հետևանքով վերջինս աջ բազկի, գլխի ծոծրակային շրջանի մեկական արյունազեղումների, աջ կողաղեղի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով պատճառել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն: Ըստ հիշյալ հոդվածի՝ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել