«Երեկվա (խմբ․՝ հունիսի 27-ի) հանդիպումները կառուցողական էին», – ասել է նա՝ ընդգծելով, որ բանակցությունները շարունակվել են հունիսի 28-ին և կշարունակվեն նաև հունիսի 29-ին այնպես, ինչպես պլանավորված էր։
Վեդանտ Պատելը հրաժարվել է մեկնաբանել լրագրողի բարձրացրած հարցը՝ արդյոք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպը կարող է խոչընդոտել բանակցությունների ընթացքին և կողմերին ստիպել սառեցնել հակամարտությունը։
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ: