Օրեր առաջ Iravaban.net-ը ներկայացրել էր ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի գույքն ու եկամուտները։
Ջանջուղազյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Նա հայտարարագրել է․
- անհատական բնակելի տուն – Երևանում, միանձնյա սեփականություն, գնված 2008 թ․,
- Mitsubishi Outlander 2.9L մակնիշի ավտոմեքենա – 2011 թ․ թողարկման, գնված 2014 թ․,
- Mitsubishi մակնիշի ավտոմեքենա – 2021 թ․ թողարկման, գնված 2022 թ․ (21,000,000 դրամ),
- 10 տոկոս շահաբաժին՝ «Կարբի ջրհոս» ՀԷԿ ՍՊԸ-ում,
- 3,763,823 դրամ՝ բանկային հաշվում,
- 15,000 եվրո՝ կանխիկ,
- 11,000 դոլար՝ կանխիկ,
- 1,000,000 դրամ՝ կանխիկ,
- 33,318,303 դրամ եկամուտ՝ ստացված բնակարանի վաճառքից, աշխատավարձից, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարներից և «Կարբի ջրհոս» ՀԷԿ ՍՊԸ-ում ունեցած շահաբաժնից։
Ատոմ Ջանջուղազյանը 2022 թվականին 17,000,000 դրամով վաճառել է Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում գտնվող բնակարանը, որը նվիրատվություն էր ստացել 2015 թ․։
Նրա բանկային ավանդներում ևս փոփոխություններ են կատարվել․
Ատոմ Ջանջուղազյանը 2022 թվականին 10,000,000 դրամ նվիրատվություն է կատարել՝ թե ում և ինչ նպատակաով՝ հայտարարագրում չի նշվում։
https://www.tiktok.com/@iravaban.net/video/7250805486172359954?is_from_webapp=1&sender_device=pc&web_id=7198845033923413506