ԱՄՆ-ը մտադիր է հետաձգել «Վագներ» ռազմական խմբավորման դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Գրում է Lenta.ru-ն։
Ինչպես հայտնի է դարձել հրապարակումից, ԱՄՆ Պետդեպարտամենտը ցանկանում էր ընկերության դեմ հերթական պատժամիջոցների փաթեթը մտցնել երեքշաբթի՝ հունիսի 27-ին։ Սակայն որոշվել է հետաձգել այդ միջոցների ընդունումը Ռուսաստանում ստեղծված իրավիճակի ֆոնին։
«Վաշինգտոնը չի ցանկանում տպավորություն ստեղծել, թե այս հարցում որևէ կողմ է բռնում», – ասել է WSJ-ի աղբյուրը: Միևնույն ժամանակ, հրապարակման զրուցակիցները մտավախություն են հայտնել, որ հետաձգումը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։