Անցած տարվա հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ անցյալ ամիս նույնիսկ նշել է մեր երկրի տարածքի պարամետրերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այդ հայտարարությունները պետք է լինեն նաեւ թղթի վրա, եւ Հայաստանը պետք է ստորագրի դրանք: Միայն այդ դեպքում Հարավային Կովկասում կարող է երկարաժամկետ խաղաղություն տիրել»,- ասել է նա:
Ալիևն ընդգծել է, որ մյուս կարևոր պայմաններն են Զանգեզուրի միջանցքի բացումը և Հայկական ԶՈւ դուրսբերումը Ղարաբաղից. «Մենք չենք շտապում, դրանում անհրաժեշտություն չկա։ Ներկայումս ուժը, ժամանակը ու միջազգային իրավունքը մեր կողմն են։ Միջազգային հանրությունը միանշանակ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մասին։ Մենք դեռ կարող ենք սպասել»: