Ալիևը հայտարարել է, թե «տապալել» է Հայաստանի «նենգ» ծրագրերը

«Ցավոք, ոմանք արհամարհեցին իմ խոսքերը։ Հայաստանն ու նրա օտարերկրյա հովանավորները հավատում էին, որ ընդմիշտ կթողնեն օկուպացված մեր հողերը։ Մենք խափանեցինք նրանց չար ծրագրերը։ Մենք պատրաստվել ենք պատերազմի, թշնամուն այնպիսի ջախջախիչ հարված ենք հասցրել, որ նա դեռ չի կարողանում ապաքինվել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, թե այսօր Ադրբեջանն այն երկրներից է, որն ինքն է որոշում իր ճակատագիրը, կախված չէ որևէ մեկից և կախված չի լինի որևէ մեկից, բացահայտ ասում է իր խոսքը և վարում է անկախ քաղաքականություն․ «Այսինքն՝ մեր երկիրն անկախ է բառիս բուն իմաստով, քանի որ ունակ է ինքնուրույն քաղաքականություն վարել, և հենց մեր ռազմական ներուժն է, որ մեզ տալիս է առաջին հերթին այդ ուժը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել