Ռեգիստրում մշակվում են բնակչի հետևյալ անհատական տվյալները.
1) հանրային ծառայությունների համարանիշը.
2) անունը, ազգանունը, ինչպես նաև հայրանունը, եթե ներկայացված են հավաստող փաստաթղթեր.
3) կարգավիճակը (կացության կարգավիճակը կամ փախստական լինելը).
4) քաղաքացիությունը.
5) ծննդյան օրը, ամիսը, տարին և ծննդավայրը.
6) սեռը.
7) մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն.
8) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը և (կամ) օտարերկրյա պետության քաղաքացիությունը և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունքը հավաստող փաստաթղթի տվյալները (տեսակը, համարը, տալու ամսաթիվը, վավերության ժամկետը և տրամադրող մարմինը).
9) մահվան օրը, ամիսը, տարին և վայրը.
10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:
Վերը նշված տվյալների փոփոխության դեպքում փոփոխությունները կատարող պետական մարմինները յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում են ռեգիստր վարող մարմիններին: Ռեգիստրում անհատական տվյալների փոփոխության և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հաշվառված բնակչի անհատական հաշվառման տվյալները պահպանվում են նաև նրա մահից հետո, որի իրավական ռեժիմը կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: