Երևան քաղաքում՝ հունիսի 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Հանրապետության տարածքում` հունիսի 21-ի ցերեկը, 22-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ի ցերեկն աստճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 25-26-ին նույնքանով կբարձրանա։
