ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ. РИА Новости

РИА Новости-ն գրել է, թե «ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում սպառնում են հակաահաբեկչական գործողությամբ»։

Լրատվամիջոցին այս մասին հայտնել է Վաշինգտոնում դիվանագիտական ​​աղբյուրը։

«Վաշինգտոնը վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին՝ մոտ ապագայում համաձայնել երրորդ երկրում ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը՝ ամերիկացի համակարգողի մասնակցությամբ։

Նպատակը ԱՄՆ-ի ներթափանցումն է տարածաշրջան։ Ավելին, եթե Ղարաբաղի ղեկավարությունը հրաժարվի նման շփումից, դրան կհետևի ադրբեջանական հակաահաբեկչական գործողությունը տարածաշրջանում»,- գրել է РИА Новости-ն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել