Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ․ Էրդողանի հայտարարությունը՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո

Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի խթանումը էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Ադրբեջանից վերադառնալուց հետո, փոխանցում է Anadolu-ն։

«Խաղաղության դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ վիշտ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այս շանսը և գործեն պատասխանատվությամբ»,- նշել է նա։

Միաժամանակ Թուրքիայի նախագահը «կարևոր քայլ» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա․ «Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ։ Ես երախտագիտություն հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»։

Էրդողանը նաև «կարևոր» է անվանել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Արցախի․ «Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Մինչեւ այսօր Փաշինյանը ոչ մի քայլ հետ չի արել»։

Նրա խոսքով՝ Անկարան կշարունակի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ թյուրքական աշխարհի միասնությունն ամրապնդելու համար։

Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցում խնդիրը ոչ թե Հայաստանից է գալիս, այլ Իրանից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել