Պայթյուն է տեղի ունեցել Անկարայի հրթիռների և պայթուցիկ նյութերի արտադրամասում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, գրում են TRT Haber-ը և CNN Türk-ը։ Ինչպես նշում է Cumhuriyet-ը, պայթյունի ձայնը լսվել է շրջակա բնակավայրերում․ գրում է ռուսական RBK-ն։
Թուրքիայի ՊՆ-ից հայտնել են, որ զոհվել է հինգ մարդ։ Դեպքի վայր են մեկնել շտապօգնության մեքենաներն ու հրշեջ-փրկարարները, հրդեհը մեկուսացվել է։ Տուժածներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոցներ։
Գործարանի դիմաց հավաքվել են աշխատողների հարազատները։
Հետաքննություն է սկսվել։
Տեսանյութը՝ https://t.me/iravabannet1/20288