Ուկրաինայի Զինված ուժերի հատուկ պատրաստված պահեստային ուժերը չեն կատարել Զապորոժիեի ուղղությամբ ճեղքելու իրենց խնդիրը։ Վերջին մեկ օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 945 մարդ և 33 տանկ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
«Այս ճեղքումն իրականացնելու համար հակառակորդի հատուկ պատրաստված պահեստային ուժերը չեն կատարել իրենց խնդիրը։ Երեկվա մարտական գործողությունների օրը՝ հունիսի 7-ին, հակառակորդը կորցրել է 945 անձնակազմ, 33 տանկ, 28 հետևակի մարտական մեքենա, 38 զրահատեխնիկա, 3 «Կրաբ» ինքնագնաց, հրետանու ամրակներ և այլ զինատեսակներ»,- ասել է նա։