Չարլզ III-ի առաջին պաշտոնական ծննդյան օրը. ե՞րբ տեղի կունենա Trooping the Color շքերթը

Հունիսի 17-ին Լոնդոնում տեղի կունենա Trooping the Color շքերթը, գրում է The Telegraph-ը։ Ավանդույթի համաձայն՝ բրիտանացի ինքնիշխանի պաշտոնական ծննդյան օրը նշվում է այսպես. դրա ամսաթիվը, որպես կանոն, կապված չէ միապետի իրական ծննդյան օրվա հետ (Չարլզ III-ը ծնվել է նոյեմբերի 14-ին) և ընկնում է մայիսին կամ հունիսին, երբ եղանակը լավն է: Ենթադրվում է, որ Trooping the Color-ի առաջին արարողությունը տեղի է ունեցել Չարլզ II-ի օրոք՝ 17-րդ դարում, իսկ 1760 թվականից այն սկսել է անցկացվել ամեն տարի։

Այս տարվա շքերթը առաջինը կլինի Չարլզ III-ի համար որպես միապետ, ուստի այն խոստանում է լինել մասշտաբային։ Երեսուն տարվա ընթացքում առաջին անգամ միջոցառմանը կմասնակցեն Թագավորական գվարդիայի հեծելազորի բոլոր գնդերը, այդ թվում՝ Գրենադիերի, Քոլդստրիմի, Շոտլանդիայի, Իռլանդիայի, Ուելսի, Լոնդոնի գվարդիականները, ինչպես նաև Life Guards-ը և Blues and Royals Guards-ը:

Ավելի քան 1400 զինվորներ, 200 ձիեր և 400 երաժիշտներ Բուքինգհեմյան պալատից երթով կմեկնեն դեպի Սենտ Ջեյմս պարկի Ձիերի պահակային հրապարակ։

Քանի որ թագավորական ընտանիքի ավագ անդամները սովորաբար զինվորական կոչում ունեն, նրանցից ոմանց կարելի է տեսնել թափորում։ Ողջույնի հրավառությունից հետո թագավորը կստուգի զորքերը՝ նախքան Բուքինգհեմյան պալատի պատշգամբ բարձրանալը՝ դիտելու թագավորական օդուժի թռիչքը: Այս տարի շքերթի երաժշտական ​​նվագակցությունը կունենա ընդգծված ուելսական թեմա. այն գրվել է հատուկ արարողության համար Ուելսի գվարդիական նվագախմբի անդամների կողմից:

Շքերթը կսկսվի առավոտյան ժամը 10-ին, այն հեռարձակվելու է BBC-ով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել