Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տեղեկացմամբ՝ Եվրամիության (ԵՄ) խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ հունիսի 7-ին հեռախոսազրույց է եղել Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։
Վերջինս անհրաժեշտ է համարել Թուքրիայի ԵՄ անդամակցության ուղղությամբ կոնկրետ և դրական օրակարգով շփումների ինտենսիվացումը բոլոր մակարդակներում։
Էրդողանն անդրադարձել է նաև վիզայի ազատականացման, միգրացիայի կառավարման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Թուրքիայի նկատմամբ նման վերաբերմունքը և լիիրավ անդամակցության հեռանկարին աջակցելը կնպաստի երկկողմ հարաբերություններում նոր հորիզոնների բացմանը։