Ռուս գործարարները շատ բան են արել երկրի համար՝ հաղթահարելու արևմտյան պատժամիջոցների հետևանքները. ասվում է Սանկտ Պետերբուրգի 26-րդ միջազգային տնտեսական ֆորումի մասնակիցներին ուղղված Վլադիմիր Պուտինի ողջույնի հեռագրում․ գրում է РИА Новости-ն։
«Ռուսական գործարար համայնքն ակտիվորեն գործում է այսօրվա տնտեսական իրողություններում, և ես կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ընկերությունների ու կազմակերպությունների ղեկավարներին և թիմերին, որոնք շատ բան են արել անօրինական պատժամիջոցների ծանր հետևանքները հաղթահարելու համար»,- գրել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ, ըստ փորձագետների, Ռուսաստանի ՀՆԱ-ն այս տարի կաճի մեկ կամ երկու տոկոսով՝ համաշխարհային տնտեսության դանդաղման ֆոնին։
Պուտինի խոսքում նշվել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է կենտրոնանալ տեխնոլոգիական և ֆինանսական ինքնիշխանության, համագործակցության և լոգիստիկայի կառուցման, ենթակառուցվածքների բարելավման, անհավասարության և աղքատության նվազեցման վրա։