Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սերգեյ Մեղրյանի, Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանի, Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանի, Վարչական դատարանի դատավոր Լուսինե Բոյաջյանի, Վարչական դատարանի դատավոր Տիգրան Սանթրոսյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռիմա Առաքելյանի երդման արարողությունը:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: