Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ քննարկման նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին»։

Միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը

  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
  • ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
  • ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
  • ՀՀ առողջապահության նախարարության
  • «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
  • «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
  • «Հայատոմ» ԳՀԻ ՓԲԸ-ի գիտական գծով տնօրեն, 01 լաբորատորիայի պետ (համաձայնությամբ)
  • «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել