Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

Հունիսի 5-ին ՀՀ զինված ուժերում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է  քննաշրջանի ակտիվ փուլը:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն  են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները,  որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց  ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով: 

Քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը: Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն նաև քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել