Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր՝ հունիսի 3-ին, Թուրքիայի Միլլի մեջլիսի (խորհրդարանում) երդվել է, հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։
Այսպիսով, նա հինգ տարի ժամկետով ստանձնեց Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը։
Խորհրդարանի նախագահի պաշտոնակատար, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին Էրդողանին է հանձնել նաև նախագահի գործադիր վկայականը։ Դրանից հետո հնչել է Թուրքիայի հիմնը։
Էրդողանը գնալու է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքի դամբարան՝ հուշամատյանում գրառում թողնելու համար։
Երդմնակալությունից հետո տեղի կունենա գալա ընթրիք։ Դրան կմասնակցեն 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ
Հիշեցնենք, որ Էրդողանը մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով ստացել է ձայների 52,18%-ը։