Հնդկաստանի արևելքում գնացքներ են իրար բախվել։ Գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 288-ի, հունիսի 3-ի առավոտյան հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)․ գրում է ТАСС-ը։
Շուրջ 900 հոգի տուժել է վթարից։
Աղետը տեղի է ունեցել հունիսի 2-ի երեկոյան Բալասորե քաղաքի մոտակայքում։ Պաշտոնյաները կատարվածի մի քանի վարկած են հայտնել։ Դրանցից մեկի համաձայն՝ մարդատար գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից, որին էլ բախվել է հանդիպակաց եկող մարդատար էքսպրեսը, վթարի է ենթարկվել նաև բեռնատար գնացքը։
Հնդկաստանի երկաթուղու նախարար Աշվինի Վաիշնավը հունիսի 3-ի առավոտյան հայտարարել է, որ «միջադեպի առնչությամբ մանրամասն, բարձր մակարդակի հետաքննություն կիրականացվի», հաղորդում է հնդկական ANI լրատվական գործակալությունը։


