Մի շարք երթուղիներ են փոփոխվել, որոշները միացվել են, ավելացվել․ նոր ավտոբուսները մտնում են երթուղի

Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակներում մշակված փուլային գործողությունների ծրագրի առաջին մասով նոր ներկրված ավտոբուսները կներառվեն տրանսպորտային գործող ցանցում և հնարավորություն կտան ամբողջությամբ շահագործումից հանելու և ազատվելու միկրոավտոբուսներից՝ «գազելներից»։

Այս մասին ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Մի շարք երթուղիներ են փոփոխվել, որոշները միացվել են, ավելացվել։

Հետևյալ երթուղիներում կլինեն փոփոխություններ և «գազելները» կփոխարինվեն ավտոբուսներով։ Ուղեգծերը հիմնականում կպահպանվեն, իսկ հաճախականությունը կլինի 13 րոպե․

3 և 12 համարները – 32 համարի ավտոբուսով
13 համարը – 34 համարի ավտոբուսով
57 համարը – 51 համարի ավտոբուսով
63 և 34 համարները – 52 համարի ավտոբուսով
1 համարը – 2 համարի ավտոբուսով
19 և29 համարները – 36 համարի ավտոբուսով
25 համարը – 37 համարի ավտոբուսով
28 համարը – 40 համարի ավտոբուսով
75ա համարը – 68 համարի ավտոբուսով
114 համարը – 25 համարի ավտոբուսով
33համարը – 43 համարի ավտոբուսով
37 համարը – 59 համարի ավտոբուսով
42 համարը – 50 համարի ավտոբուսով
72 համարը – 56 համարի ավտոբուսով։

Համար 5 և համար 100 երթուղիները կսպասարկվեն MAN ավտոբուսներով։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել