Սամվել Բաբայանին 9 ամսում մի անգամ եմ տեսել. Ռուբեն Վարդանյան

«Չգիտեմ ինչի մասին է խոսում պարոն Բաբայանը։ Իրեն 9 ամսում մի անգամ եմ տեսել, հանդիպումն էր քաղաքացիների հետ, որին ներկա էր 35 մարդ, ու ես էի, որ գնացել էի իրան լսելու»,- հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա տեղեկացրել է, որ Բաբայանին տեսել է մի անգամ, բարևել են, ձեռքսեղմում է եղել. «Ես ուրախ էի, որ տեսա ու լսեցի անձամբ իրա տեսլականը»։

Հիշեցնենք, Սամվել Բաբայանի կողմնակիցները Ստեփանակերտում հանրահավաք էին հրավիրել՝ պահանջելով ՊԲ նախկին հրամանատարին նշանակել ԱՀ պետնախարարի պաշտոնում։ Դրանից հետո Արայիկ Հարությունյանը հայտարարեց քաղաքական խորհրդակցությունների շարք սկսելու մասին։

Անդրադառնալով այդ խորհրդակցություններին, Վարդանյանն ասել է, թե Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանի հետ պարբերաբար շփվում են, քննարկումների մեջ է. «Իրա կուսակցության ներկայացուցիչները մանսակցել են մեր քննարկումների ամբողջ բաների մեջ»։ Վարդանյանը նշել է, որ իրենք ԱՀ նախագահի հետ քննարկումներում պաշտոնի հարց չեն բարձրացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել