44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողների հիմնադրած «Որդիների կանչ» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Երեկ գիշերվա հազարին տիկին Գայանեին Էրեբունի ԲԿ-ից տեղափոխել են ՁՊՎ՝ ձերբակալվածներին պահելու վայր։
Տեղափոխել են՝ հիվանդանոցի բազմաթիվ մուտքերից մեկով, որի առջև այդ պահին մարդիկ չեն եղել։
Այսօր նախատեսվում է տիկին Գայանեի առերեսումը Աշոտ Փ.-ի հետ, որը պնդում է, թե տիկին Գայանեն իրեն առևանգել է։
Ներկա պահին անմահացած Ժորա Մարտիրոսյանի մայր՝ Գայանե Հակոբյանը գտնվում է ՁՊՎ-ում»։