Մայիսի 16-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, ռենտգեն սարքի միջոցով զննության են ենթարկել քաղաքացի Հ.Ա.-ի կողմից դատապարտյալ Գ. Մ.-ի անվամբ բերված հանձնուքը:
Զննությամբ հանձնուքում հայտնաբերվել է պոլիէթիլենային շիշ, որում առկա է եղել թմրանյութին նմանվող հեղուկ:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից Հ.Ա.-ն ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։