Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մայիսի 11-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախարարի հրամանը մայիսի 21-ին ուժի մեջ է մտնելու։
ՑԱՆԿ
ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում:
2. Նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ օգտագործվող կլիպսներ և շունտավորող համակարգեր:
3. Անհատական մոդելավորմամբ տարբեր օրգանական և անօրգանական նյութերի կիրառում գանգաթաղի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների (կրանիոպլաստիկայի) ժամանակ:
4. Էպիլեպսիայի վիրահատական բուժում:
5. Վագոստիմուլյատորի տեղադրում դեղորայքակայուն էպիլեպսիայի բուժման նպատակով:
6. Բակլոֆենային պոմպի տեղադրում մկանային սպաստիկայի բուժման նպատակով:
7. Գլխուղեղի և ողնուղեղի ստիմուլացիայի նպատակով կատարվող վիրահատություններ:
8. Խոշոր և պերիֆերիկ անոթների ստենտավորում, բալոնային դիլատացիա, անգիոպլաստիկա:
9. Սրտի բաց վիրահատություններ, աորտակորոնար շունտավորում:
10. Սրտի փականների պրոթեզավորում:
11. Սրտի ռիթմը վարող սարքերի (Pacemaker) իմպլանտացիա:
12. Սրտի ռիթմը ձայնագրող սարքի (ներսրտային) տեղադրում:
13. Կարդիովերտեր դեֆիբրիլյատորների իմպլանտացիա:
14. Նախասրտերի թրթռման և լրացուցիչ անցուղիների աբլացիա:
15. Վերել և վայրէջ աորտայի անևրիզմաների պատռվածքների և/կամ շերտազատումների վիրահատություններ:
16. Բալոնային պլաստիկա կամ վալվուլոտոմիա սրտի բնածին արատների դեպքում:
17. Տրանսկաթետերային եղանակով սրտի վիրահատական միջամտություններ:
18. Ստենտավորում սրտի բնածին և կառուցվածքային (ձեռքբերովի) արատների դեպքում:
19. Արյան շրջանառության ապահովման ժամանակավոր սարքերի կիրառում:
20. Սրտի փորոքի օգնական սարքի տեղադրում:
21. Ախտորոշիչ և բուժիչ սարքերի և/կամ նրանց էլեկտրոդների էքսպլանտացիա կամ իմպլանտացիա:
22. Սիներակի (Վ.Կավա/V.Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ՝ ֆիլտրի արժեքը), այդ թվում ժամանակավոր:
23. Զարկերակ-զարկերակային, զարկերակ-երակային շունտավորումներ:
24. Քնային զարկերակի և ազդրային զարկերակի էնդարտերէկտոմիաներ:
25. Անոթների էմբոլիզացիաներ:
26. Էնդովենոզ լազերային օբլիտերացիա:
27. Ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ` բացառությամբ ֆունկցիոնալ- վերակառուցողական վիրահատությունների:
28. Սկոլիոզի և ողնաշարի այլ ձևախեղումների վիրահատություններ:
29. Վնասվածքաբանական և օրթոպեդիկ վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաներ:
30. էնդոպրոթեզների կիրառում` հոդերի վիրահատության ժամանակ:
31. Սկլեռոպլաստիկա, կեռատոպլաստիկա:
32. Աչքի էքսիմերային-լազերային միկրովիրաբուժություն:
33. Աչքի պրոթեզավորման համար անհրաժեշտ ակնակապճի պլաստիկա և պրոթեզներ:
34. Քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ֆիբրոուրեթերոռենոսկոպիկ:
35. Դոնորական օրգանների և հյուսվածքների փոխպատվաստում:
36. Արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում կամ աուտոփոխպատվաստում:
37. Չընդհատվող աֆերեզի ֆիլտրացիոն(մեմբրանային) և գրավիտացիոն եղանակով տրամադրվող բժշկական օգնություն:
38. Դոնորական օրգանների, հյուսվածքների և ցողունային բջիջների փոխպատվաստման համար դոնորի և ռեցիպիենտի համատեղելիության որոշում:
39. ՀԼԱ-Ա-Բ-ԴՌ (HLA-A-B-DR) գենոտիպավորում պոլիմերազային շղթայական ռեակցիայի եղանակով:
40. Արյունաբանական հիվանդությունների բուժում մոնոկլոնալ հակամարմիններով, բարձր բիոլոգիական ակտիվությամբ օժտված դեղերով, թանկարժեք բջջաթունային դեղերով ինտենսիվ թերապիա:
41. Մոնոկլոնալ հակամարմիններով արյան բջիջների սպեցիֆիկ տարբերակման հետազոտում:
42. CAR-T բջջային թերապիա:
43. Կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատություն (այդ թվում իմպլանտի արժեքը):
44. Կոկորդի չարորակ նորագոյացության դեպքում ձայնալարի պրոթեզի կիրառում:
45. Ափիոնային թմրամոլությամբ պացիենտների գերարագ ապաթունավորում և զրկանքի համախտանիշի դադարեցում ափիոնային անտոգոնիստներով՝ ընդհանուր անզգայացման տակ:
46. Ատամների արհեստական արմատի (իմպլանտի) տեղադրում:
47. Ատամների անշարժ պրոթեզավորում` կերամիկական, մետաղակերամիկական, ցիրկոնե նյութերով:
48. Ատամների մասնակի բյուգելային պրոթեզավորում:
49. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում:
50. Կերակրափողի, ստամոքսաելքի և հաստ աղու ստենտավորում:
51. Կերակրափողի փոխարինող վիրահատություններ (պլաստիկա հաստ աղիքով կամ ստամոքսով):
52. Կոկորդի բնածին/հետինտուբացիոն և շնչափողի հետինտուբացիոն/ հետտրախեոստոմիկ նեղացումների վիրահատություններ՝ կողաճառի կամ T-աձև խողովակի օգտագործմամբ, ցիրկուլյար մասնահատումներ:
53. Արհեստական օրգանների (բացառությամբ ոսպնյակների) և հյուսվածքների իմպլանտացիա:
54. Լյարդի ուռուցքների, լեղածորանների (ներլյարդային, արտալյարդային) ներլուսանցքային աբլացիա:
55. Լազերային կամ ռադիոալիքային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող էսթետիկ վիրահատություններ:
56. Կոսմետոլոգիական միջամտություններ:
57. Պլաստիկ վիրահատություններ (բացառությամբ պլաստիկ-վերակառուցողական վիրահատությունների):
58. Ինտերստիցիալ լազերային և ռադիոալիքային տեխնոլոգիաների կիրառմամբ թերմոթերապիա:
59. 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում:
60. Բրախիոթերապիա:
61. Յոդաթերապիա:
62. Իմունաթերապիա:
63. Կրծքային ավշային ծորանի կլիպավորում:
64. Գործող արհեստական կերակրափողի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ:
65. Շնչափողի և բրոնխների ստենտավորում:
66. Լեղածորանների ստենտավորում և բալոնային դիլատացիա:
67. Ներլյարդային լեղուղիներից և ընդհանուր լեղածորանից քարերի անտեգրադ լիտոէքստրակցիա:
68. Ուռուցքային օջախի միջզարկերակային քիմիոէմբոլիզացիա: