Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ մայիսի 15-ին, հրամանագիր է ստորագրել՝ դատավոր նշանակելու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մայիսի 3-ի ԲԴԽ-47-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր»,-նշվում է հրամանագրում: