Իհարկե, առանց Հայաստանի սատարման չափազանց ծանր է լինելու, բայց կրկնում եմ` Հայաստանը չէր նախաձեռնել ինքնորոշման գործընթացը և ըստ այդմ` չի կարող դադարեցնել այն, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը իր հերթին աջակցում է ադրբեջանական երազանքի իրականացմանը: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Ինքնորոշման ճանապարհով գնալու որոշումն ու ծանրությունը 3 տասնամյակ առաջ ստանձնել է Արցախը ու շարժվել առաջ:
Այս տարիների ընթացքում` մինչև 2018 թ.-ը, հայաստանյան իշխանությունները գործընթացին սատարելու և Արցախի անվտանգության երաշխավորը լինելու գործառույթ են ստանձնել:
Եթե սրանց իշխանությունը հրաժարվում է իր առաքելությունից և հանձնողի, դավաճանի պիտակ վաստակում, դա դեռ չի նշանակում, որ Արցախը ուր ուզեն կհրեն:
Արցախցիների պայքարի հիմքում միջազգային սկզբունքներն ու ինքնորոշման գործընթացի մեկնարկին խորհրդային միության օրենսդրությունն էր, իսկ այդ ճանապարհի ընտրության և շարժման արմատներում արցախցիներն էին:
Իհարկե, առանց Հայաստանի սատարման չափազանց ծանր է լինելու, բայց կրկնում եմ` Հայաստանը չէր նախաձեռնել ինքնորոշման գործընթացը և ըստ այդմ` չի կարող դադարեցնել այն, այլ բան է, որ ՀՀ իշխանությունը իր հերթին աջակցում է ադրբեջանական երազանքի իրականացմանը:
Արցախը նույնիսկ ծանր բլոկադայի պայմաններում վերահաստատել է իր նպատակը` շարժվել ինքնորոշման իրավունքի ճանապարհով և որևէ պայմաններում չհայտնվել Ադրբեջանի կազմում:
Խնդիրն այն է, որ այս դաժան ճանապարհին Արցախն Ադրբեջանի դիմաց ամբողջությամբ միայնակ է»: